Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ալարկոտությունը ևս հիվանդություն է

Ալարկոտությունը ևս հիվանդություն է

ԱՄՆ-ի ''Մայո'' կլինիկայի բժիշկ Մայքլ Ջոյներն առաջարկել է առողջությանը չհետևելը, երբ պատճառը ցանկության բացակայությունն է, դասել հիվանդությունների շարքին: Բժիշկն այն անվանել է լեյզիտիս, որն ասոցացվում է անգլերեն lazy` ալարկոտ, բառի հետ: Մայքլ Ջոյների կարծիքով` լեյզիտիսն իրենով վտանգավոր չէ, սակայն կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ինչպիսիք են` քաշի ավելացումը, երկու տեսակի դիաբետը, հոդային հիվանդությունները, ճնշման բարձրացումը, սրտանոթային համակարգի հիվանդությունները: Այն վատ է անդրադառնում օրգանիզմի վրա. մկանային զանգվածն ու արյան խտությունը նվազում են, թուլանում են ոսկորները, ընկնում է իմունիտետը:

Բժիշկը կոչ է անում` թմրանյութից և ալկոհոլից կախվածությանը զուգահեռ` բուժել նաև մարդկության գլխավոր հիվանդությունն` ալարկոտությունը, երբ ցանկություն չկա հետևելու անգամ առողջությանը:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ